-
14.05.2019|
22:01
Եկել եմ աջակցելու պարոն Քոչարյանին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը, որ դատարանի դիմաց էր:
-
14.05.2019|
22:00
Պեկինում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպել էլ ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հետ:
-
14.05.2019|
21:58
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված համաժողովում ասել է, որ Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն: Նա գովեստով է խոսել Թբիլիսիում 2018-ի մայիսին «Եվրոպական դպրոց» բացելու մասին:
-
14.05.2019|
21:57
Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին ղեկավարներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։
-
14.05.2019|
21:56
Ադրբեջանը սկզբունքորեն դեմ է, որ Լեռնային Ղարաբաղը մասնակցի բանակցություններին՝ Բրյուսելում պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
-
14.05.2019|
21:55
«Նյու Յորք Թայմզ»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ ՊՆ նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանն Իրանին սահմանակից մի շարք պետություններում 120 000 զինծառայողներ տեղակայելու նախագիծը Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնին և նրա աշխատակազմին ներկայացրել է անցած հինգշաբթի:
-
14.05.2019|
21:54
Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքը երեկ շեղվել է նախատեսված ընթացքից՝ Ադրբեջանի պատճառով: Գագաթաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ 6 երկրների ԱԳ նախարարներին չի հաջողվել միասնական փաստաթուղթ ընդունել․ Բաքուն հրաժարվել է ստորագրել հռչակագիրը, քանի որ տեքստում հիշատակում չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:
-
14.05.2019|
21:53
Հունիսի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղապահի ընտրություններ կանցկացվեն: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նախօրեին այցելել է Պատրիարքարան և հանդիպել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ու Կրոնական ժողովի անդամների հետ:
-
14.05.2019|
21:45
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստանում հանդիպում է ունեցել Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ։
-
14.05.2019|
21:44
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը: